Արցախցի 10-ամյա Թեհմուրի միակ ցանկությունը խաղաղությունն է

30 Հունիսի 2023, 14:08

Բոլոր

Նոր Ղազանչիի փոքրիկ բնակիչ 10-ամյա Թեհմուր Առուստամյանը «Արցախպրես»-ին պատմել է իր երազանքների մասին։ Տղան խաղաղություն է ուզում, որ կարողանա մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ ու դասավանդել հայրենի գյուղի դպրոցում։

Ավագ Թեհմուրը, լրացնելով թոռան ցանկությունը, ասում է, որ հազարամյակների պատմություն ունեցող գյուղում իրենք ամուր կառչած են հողին և երբևէ չեն մտածում իրենց օջախը լքելու մասին։