Արցախցի երեխաները մեկնել են Մոսկվա՝ հանգստի
14 Օգոստոսի 2024, 14:51
Արցախից բռնի տեղահանված երեխաները հանգստի են մեկնել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Երևանի Ռուսական տունը։
14 երեխաներ այսօր առավոտյան մեկնել են «Հյուսիսային Արտեկ»։
Հանգստի մանկական կենտրոնում նրանց սպասում են հեղինակային նախագծեր՝ բացառիկ աշխատանքային մեթոդներով, քվեստեր և հետաքրքիր ժամանց:
Ծրագիրն իրականացվում է ՌԴ Արխանգելսկի մարզի կառավարության, «ՀյուսիսայինԱրտեկ» հանգստի մանկական կենտրոնի աշխատակազմի, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Տարածաշրջանային ու մունիցիպալ համագործակցության խորհրդի աջակցությամբ։