Արցախցի Էրիկ Առուստամյանը հաղթել է թուրք մարզիկին
28 Հոկտեմբերի 2024, 21:55
Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առուստամյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթել է թուրք մարզիկին։
57 կգ քաշային Էրիկ Առստամյանը Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել` տեխնիկական նոկաուտով պարտության մատնելով թուրք Չաղրի Ֆիդանին։
Առստամյանի հաջորդ մրցակիցը հոկտեմբերի 30-ին կլինի ադրբեջանցի Թաղի Նասիբովը։