Արցախցի պատանի շախմատիստը՝ միջազգային մրցաշարի մրցանակակիր

11 Հուլիսի 2023, 00:10

Սպորտ

Հայաստանի շախմատի ակադեմիայում Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված պատանեկան 17-րդ միջազգային բաց մրցաշարում արցախցի 14 -ամյա Դավիթ Բաղդասարյանը, որը շրջափակման հետևանքով մնացել է Երևանում, գրավել է մրցանակային 8-րդ տեղը։

«Արցախթերթ»-ը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացել է, որ մրցաշարին մասնակցել է 415 շախմատիստ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից:

Մինչև 20 տարեկանների մրցաշարում մրցանակային տեղ զբաղեցրած շախմատիստը արդեն պատրաստվում է Վրաստանում կայանալիք մրցաշարին (16th Poti international Chess Festival ” Nana Aleksandria Cup-2023)։