Արցախցի Վյաչեսլավ Հակոբյանը Պյատիգորսկում բացել է «Գանձասար» պարի ստուդիան

12 Մայիսի 2024, 10:56

Մշակույթ

Ստեփանակերտի «Արցախ» պետական համույթի մենակատար Վյաչեսլավ Հակոբյանը տեղափոխվել է Պյատիգորսկ և բացել իր «Գանձասար» պարային ստուդիան: Այս մասին հայտնում է Պյատիգորսկի հայ համայնքը։

Հակոբյանը պարում է ավելի քան 20 տարի, ունի հայկական պարարվեստի ժողովրդական-ազգագրական պարերի ուսուցման 12 տարվա փորձ։