Արցախցի ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ
10 Հուլիսի 2023, 11:20
Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Մ15 Եվրոպայի առաջնությունում արցախցի ըմբիշներ Վլադիմիր Գալինսկին (38 կգ) և Սուրեն Իշխանյանը (41 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել: Այս մասին «Artsakhtert»-ի հետ ցրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վլադիմիր Գալինսկին 10:0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Իվան Աստրեիկայի նկատմամբ, իսկ Սուրեն Իշխանյանը 8:8 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Բուգրա Կավակին։
Մ15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ՀՀ հավաքական թիմի կազմում մասնակցում էր նաև ազատ ոճի արցախցի ըմբիշ, 52կգ Գարիկ Ներսեսյանը։