Արցախցիների մասով շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է

26 Սեպտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։