Արցախցիներին արգելել են երթ անցկացնել և վրաններ տեղադրել
12 Հուլիսի 2025, 20:53
Բարեփոխումները, որոնք կառավարությունը իրականացրել է արցախցիների աջակցության ծրագրերում, բավարար չէ և շատերն ասում են, որ այդ 40-հազարական դրամ աջակցությունը չստանալու դեպքում հայտնվելու են փողոցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:
«Մենք ինչպես խոստացել էինք, կազմակերպել ենք մեր հանրահավաքը, և անժամկետ նստացույց ենք հայտարարում, միևնույն ժամանակ կքննարկենք՝ ինչպիսի ազդակներ կստանանք կառավարությունից, խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ: Այս պահին ասել՝ ինչպիսի պայմաններ կառաջարկեն կառավարությունից, որ դադարեցնենք նստացույցը, կարծում եմ, որ ճիշտ չի լինի»,- նշեց նա:
Իսկանդարյանը հայտնեց՝ փոխոստիկանապետն ասել է, որ ոչ միայն երթ, այլ նաև վրան չպետք է տեղադրվի, սակայն իրենք, եթե ունենան հնարավորություն գնալու են այդ քայլին, ինչ-որ մի պահի փորձելու են վրան տեղադրել: