Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32-ամյակին

04 Սեպտեմբերի 2023, 14:49

Մշակույթ

Արցախի անկախության 32-ամյակը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում նշվել է Արցախի տեսարժան վայրերն ու կյանքը ներկայացնող նկարների ցուցադրությամբ։ Ներկաները Արցախի թեմի առաջնորդի աղոթքով են սկսել ցուցահանդեսի բացումը։

«Այսօր, իրապես, Արցախը տկար է, կորցրել է իր դիմադրողականությունը, բայց գիտենք, որ մեր հոգին հոժար է, ունի տեսլական, կարող  է տեսնել ապագան և ունակ է ճանաչելու հայի ինքնությունը»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանն էլ հորդորել է` օր առաջ ինքնակազմակերպվել, որպեսզի անկախության տոնը նշվի այնպես, ինչպես նշվում էր մինչև 2020 թվականի արյունոտ սեպտեմբերը։

Հիմա եթերում