Արցախցիները ապրելու են իրենց հողում, հիմա ուղղակի պետք է դիմադրել. Անդրանիկ Հովհաննիսյան

18 Օգոստոսի 2023, 23:20

Բոլոր

Ղազախստանում հայ համայնքը սահմանափակվում է «մինի» ակցիաներ իրականացնելով, որպեսզի ադրբեջանական ու թուրքական համայնքների ներկայացուցիչներն էլ հակաակցիաներ չիրականացնեն։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է արևելագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Ակցիաները սահմանափակվում են կենտրոններում։ Որովետև, եթե դրսում այդ ակցիաները անցկացվեն, ապա հակաակցիաներ տեղի կունենան ադրբեջանական համայնքների կողմից, որոնք 2-3 անգամ ավելի մեծ են, քան հայկական համայնքը, նաև իրենց կմիանան թուրքական համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը շատ մեծ է Ղազախստանում։

Այստեղ պետք է հաշվի առնել նաև ղազախական քաղաքականությունը․ իրենք փորձում են ազգերի միջև բալանս պահպանել` ոչ մեկին թույլ չեն տալիս ակցիաներ իրականացնել, որը կարող է համայնքերի միջև կոնֆլիկտ առաջացնել»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա համոզմաբ՝ արտաքին քաղաքականության մեջ ակնհայտ է, որ այդ բալանսը վերջին տարիներին խախտվել է՝ ոչ հօգուտ Հայաստանի։

«Որևէ կասկած չունեմ, որ մեր հայրենակիցները շարունակելու են բնակվել Արցախում, որվհետև դա իրենց հայրենի հողն է։ Դա այն հողն է, որտեղ իրենց պապերն են ապրել ու որտեղ իրենց երեխաներն են ապրելու։ Արցախը հայկական է»,- եզրափակել է Անդրանիկ Հովհաննիսյանը։