Արցախցիները վտանգի մեջ են. ահազանգում է ֆրանսիացի քաղաքական գործիչը

29 Մայիսի 2023, 13:47

Կարծիք

Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուզելիեն ահազանգում է և կոչ անում աշխարհին պաշտպանել Արցախի ժողովրդին։

«Այս երեկո ես առանձնահատուկ մտահոգություն ունեմ արցախահայության համար, որը ենթարկվում է ճնշումների, հարձակման և սպառնալիքների Ադրբեջանի և նրա դաշնակիցների, հատկապես թուրքերի կողմից։

Այս գիշեր ողջ աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս մարդկանց և այս հողին. նրանք վտանգի տակ են»,- գրել է Մուզելիեն Twitter-ում:

Հիմա եթերում