Արցախի 117 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա, շարունակում են գտնվել ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում

28 Սեպտեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի 117 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա, շարունակում են գտնվել ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնվել է 14 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 7 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 45 միավոր դաշտային հրետանային ատրճանակ, ավելի քան 4,5 հազար միավոր հրետանային զինատեսակներ, հակատանկային զենքեր և զինամթերք։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։