Արցախի Աղավնո գյուղի տարածքում Ադրբեջանի սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել

01 Օգոստոսի 2023, 20:22

Քաղաքականություն

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողներն այսօր ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը, հաղորդում են, որ այսօր Աղավնո գյուղի տարածքում «պետական սահմանը հատելու համար» ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն։

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են նաև այսօր Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի լուսանկարը։

Ըստ նրանց՝ Բեգլարյանը ապրում էր Ստեփանակերտում։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգվել էր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը Կարմիր Խաչի առաքելության մեքենայով Հայաստան էր ժամանում սրտի վիրահատության ենթարկվելու նպատակով: Նրա ընտանիքի անդամները որևէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ Բավքի հիվանդանոցներից մեկում է:

Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: