Արցախի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխվել է Գորիս
24 Սեպտեմբերի 2023, 15:44
«Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով» ։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։
Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում երեւում էր հումանիտար բեռնատարների շարժը հակառակ ուղղությամբ։