Արցախի բնակիչները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը

18 Հուլիսի 2023, 18:36

Քաղաքականություն

«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։

«Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առևտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումը Ադրբեջանի կողմից»,- ասել է շարժման հիմնադիր անդամներից Արշակ Աբրահամյանը։

Ճանապարհը արցախցիները փակել են բետոնե պատնեշով։

Հիշեցնենք, որ արդեն յոթ ամիս է՝ թշնամին ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

Հիմա եթերում