Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ

26 Օգոստոսի 2023, 22:00

Հայեր

Ճարտարի արևի ջերմությունն ու ճարտարցիների սերն ամբարած դոշաբի եվ կորկոտի 3-րդ խմբաքանակը հասել է Ստեփանակերտ։

Ճարտարի քաղաքապետարանից հայտնում են, որ հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին է հասել 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։

«Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով», — նշված է հաղորդագրությունում։