Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով Ադրբեջանն ունի 191 զոհ

03 Հոկտեմբերի 2023, 12:40

Քաղաքականություն

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով ունի 191 զոհ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իրենց զոհերի թիվը 198-ն էր, իսկ դրանից առաջ 192-ը: