Արցախի «Դիզակ արտ» մշակութային կենտրոնի գործունեությունը կներկայացվի Դոնի Ռոստովում

25 Հոկտեմբերի 2025, 17:00

Մշակույթ

Հոկտեմբերի 25-ին Դոնի Ռոստովում տեղի կունենա «Դիզակ արտ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի շնորհանդեսը, որը հիմնադրվել է ի պատիվ Արցախի Հադրութի շրջանի պատմական անվան։ Կենտրոնը ստեղծվել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից կես տարի անց։ Հիմնադիրներն են Երազիկ Հայրիյանը, Լիաննա Պետրոսյանն ու Գայանե Բուդաղյանը, որոնք Արցախի բնագաղթումից հետո տեղափոխվել են Հայաստան և իրենց գործությունեությունը շարունակում են այնտեղ։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է «Դիզակ արտ» կենտրոնի սաների նկարների ցուցահանդես և վաճառք։

Հիմա եթերում