Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում

19 Ապրիլի 2025, 19:45

Քաղաքականություն

Երուսաղեմում վառվել է Սրբազան կրակը։ Սրբազան կրակի իջնելու հրաշքը տեղի է ունենում Քրիստոսի Հարության տոնի նախօրեին` ըստ Հուլյան օրացույցի։

Կրակը հայտնվում Տիրոջ գերեզմանի տաճարում, որը կանգնեցված է այն տարածքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց և հարություն առավ:

Սուրբ Զատիկի պատարագի նախաշեմին Երուսաղեմի տաճարում ծածանվել է Արցախի դրոշը։