Արցախի գերևարված առաջնորդերին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ՝ Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում

28 Հունվարի 2024, 10:45

Հայեր | Քաղաքականություն

Այսօր «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման նախաձեռնությամբ Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բողոքի ակցիաներ։ Ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայի Նիս, Կլերմոն-Ֆերան, Գրենոբլ, Փարիզ, Մեզյո, Ստրասբուրգ, Վիլյորբան քաղաքներում, Շվեդիայի Սյոդերտելյե, Վեստերոս քաղաքներում, Հունաստանի Սերես, Պիրեյոս քաղաքներում։

Հավաքվածները պահանջել են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող Արցախի գերևարված առաջնորդերին, ինչպես նաև բոլոր հայ գերիներին:

Ներկաները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ պայքարը Արցախի համար շարունակվում է։