Արցախի համար աճուրդի հանված Օլիվյե Ժիրուի մարզաշապիկը վաճառվել է 35,000 եվրոյով

20 Հունիսի 2023, 14:15

Բոլոր

Le Parisien-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախի հայերին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով:

Օլիվյե Ժիրուն մասնակցել է Փարիզի Saint-Honoré d’Eylau եկեղեցում կազմակերպված «Առաքելության գիշեր» երրորդ հավաքին։

Աճուրդը կազմակերպվել է «Ի շահ Հայաստանում հալածվող քրիստոնյաների»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» քրիստոնեական կազմակերպություններին։


Հիմա եթերում