«Արցախի Հանրապետության Հրապարակ» ցուցանակ՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ

01 Սեպտեմբերի 2023, 23:33

Քաղաքականություն

Սեպտեմբերի 31-ին Լոս Անջելեսի Wilshire պողոտայում, որտեղ գտնվում է Ադրբեջանի հյուպատոսությունը, պաշտոնապես տեղադրվեց «Արցախի Հանրապետության Հրապարակ» ցուցանակը։

Հրապարակը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ամիսներ առաջ էր անվանակոչվել Արցախի Հանրապետության պատվին։

Հանդիսավոր արարողությունը կազմակերպել էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորեանը և խորհրդի անդամ Թրեյսի Փարկը։
Արարողությանը մասնակցում էր ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Ներկաները կարևորեցի այս նախաձեռնությունտը, որը կարող է ուսուցողական լինել, ոչ միայն նոր սերնդի, այլև Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցների և այցելուների համար։

Արցախի հրապարակը բացվել է՝ ի պաշտպանություն խաղաղության , ժողովրդավարության և մարդու իրավունքների։