Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

30 Օգոստոսի 2024, 18:49

Քաղաքականություն

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք: Այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը։

«Այս հավաքը չափազանց կարևոր է ամենքիս համար: Արցախի մեր հայրենակիցների ելույթների ավարտին Սրբազան Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա առաջիկա անելիքների և զարգացումների մասին կարևոր խոսքով:

Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- նշված է հայտարարությունում: