Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կարեւորել է Ադրբեջանի հետ հանդիպումը՝ երրորդ կողմի մասնակցությամբ

25 Օգոստոսի 2023, 19:27

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կարեւորել է Ադրբեջանի հետ հանդիպումը՝ երրորդ կողմի մասնակցությամբ։

«Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», — ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա փաստել է, որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում, հետեւապես այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի ներկայությամբ։

Հիմա եթերում