Արցախի հարցը մեծ հայկական հարցի մի մասն է, որը մինչ օրս փակված չէ. Ժաննա Կրիկորովա

20 Օգոստոսի 2025, 16:40

Քաղաքականություն

Արցախի հարցն ինքնին գոյություն չունի, այն մեծ հայկական հարցի մի մասն է, որը մինչ օրս փակված չէ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցը փակված է։

«Նախ`այն մասին, թե հարցը փակված է։ Ես չգիտեմ՝ արդյոք իշխանությունը, որը փոփոխական է, և առհասարակ ցանկացած այլ անձ իրավունք ունի փակել կամ բացել նմանօրինակ հարցեր։ Արցախյան հարցն ինքնին գոյություն չունի։ Սա մեծ հայկական հարցի մի մասն է, որը մինչ օրս փակված չէ։ Ամբողջ աշխարհի հայությունը 110 տարի է՝ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս ցեղասպանությունը շարունակվել և շարունակվում է մեկ դարից ավելի, ուստի այս հարցը մարդկության դեմ մեծ հանցագործություն է, և այն չի կարող փակվել ոչ որևէ մեկի կամքով, ոչ էլ ինչ-որ մեկի խոսքով։ Սրանք պարզապես նարատիվներ են, որոնք ստեղծվում են Ապշերոնի թերակղզում կամ գուցե ինչ-որ բրիտանական կղզիներում, և որոնք ներդրվում են մեր հասարակության գիտակցության մեջ»,- ասել է նա։

Կրիկորովայի խոսքով՝ օգտագործվում է «Օվերտոնի պատուհան» քաղաքական տեխնոլոգիան, երբ ցանկացած միտք կարելի է «ներդնել» մարդու ուղեղում, և նա այն կընդունի որպես նորմ։ Նա նաև նշել է, որ աշխարհն իրականում ապրում է հին աշխարհակարգի մահը։

«ենք ապրում ենք նրա հոգեվարքի շրջանում։ Նոր աշխարհակարգը դեռ նույնիսկ չի սկսել ձևավորվել, ուստի եկեք ապրենք և տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,- նշել է Կրիկորովան։

Հիմա եթերում