Արցախի հարցը փակված չէ, այն իր բոլոր դրսևորումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը․ Բագրատ Սրբազան
01 Սեպտեմբերի 2024, 21:00
Այսօր մենք հավաքվել ենք հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ։ Այս մասին Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
«Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոլոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։
Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,- նշել է Սրբազանը։