Արցախի հետ, Արցախի համար Artsakh Farmer Market Glendal-ում

02 Հոկտեմբերի 2023, 11:05

Քաղաքականություն

Կիրակի Artsakh Farmer Market Glendal-ում աղմկոտ լռություն էր: Բոլորին միայն մի հարց էր հուզում՝ ինչպե՞ս օգնել արցախցիներին:

Հիլդա Ավանեսյանը ասում է, դեռ 44-օրյա պատերազմի օրերին իրենք նախաձեռնեցին կիրակնօրյա բացօթյա մարկետի աշխատանքը և այն արդեն երեք տարի շարունակվում է:

Մարկետում բոլորը, եկամուտից բաժին են հանել Արցախի օգնության համար, բայց այս օրերին ավելի պարտավորված են զգում:

Ամեն ինչ պետք է՝ բժշկական պարագաներ, գործիքներ, հագուստ, որ անհրաժեշտ է արագ առաքվի և հասնի հայրենակիցներին: Համագործակցության եզրեր գտել են, ասում է՝ ՀայՓոստի հետ պայմանավորվել են, որ ապրանքները ինքնաթիռով տանեն, այլ ոչ թե նավով:

Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Օֆելա Հարությունյանի ընտանիքը առաջին կիրակին է, որ Artsakh Farmer Market Glendal-ում միացել է ֆերմերներին և իրենց պատրաստած արցախյան Ժինգյալով հացից ստացած ողջ եկամուտը ուղղելու են արցախյան ընտանիքի կարիքներին:

Վաճառասեղանների հարևանությամբ ակտիվ աշխատում էին UYArmenia կազմակերպության անդամները: Նրանք էլ հագուստ են հավաքում բռնի արտագաղթի ենթարկված արցախցիների համար: Alphanews-լրագրող Կարրա Մանեն էլ իր նախաձեռնությամբ հանդես եկավ իր հեղինակած երգերով՝ օրը լցնելով արցախյան շնչով: