Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին զեկույց` Իսպանիայում
09 Հուլիսի 2024, 17:50
Ադրբեջանի իշխանությունների` Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին զեկույցը ներկայացվել է Իսպանիայում ընթացող Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) 11-րդ համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Համաժողովի ընթացքում Հայ առաքելական սուրբ Եկեղեցին ներկայացրել և զեկույցով հանդես է եկել ԵԵԿ կառավարման խորհրդի անդամ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
«Միջոցառմանը հայր սուրբը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով»,–նշված է հաղորդագրության մեջ։