Արցախի իշխանությունները անթույլատրելի են որակել «24News.am»-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցածը
20 Փետրվարի 2024, 16:51
Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար: Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ հայցում են լրատվամիջոցի ներկայացուցիչների ներողամտությունը:
«Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանման մեջ: