Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արցախի ժամանակավոր կորուստը`հարված ՀՀ էներգետիկ ու պարենային անվտանգությանը

20 Սեպտեմբերի 2024, 16:38

2023թ-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում կանգնեցինք մի իրավիճակի առջև, երբ մեր Հայրենիքի մի հատվածը ժամանակավորապես կորսված է։ Շուրջ մեկ տարի է՝ ՀՀ գործող իշխանության քարոզչությունը միտված է այս պրոցեսները մարսեցնելու, «Արցախը բեռ է» թեզի ներքո հանրությանը համոզելու, որ այս ամենի արդյունքում կունենանք ավելի լավ ապագա, այդ թվում՝ նյութական բարիքի տեսքով։ Ցավոք, կա տպավորություն, որ այս թեզին հավատացողներ կան։ Ուստի, որքան էլ Արցախի ժամանակավոր կուրստը ծանր է, կա անհրաժեշտություն ևս մեկ անգամ ընդգծելու, ցույց տալու, թե ինչ նշանակություն ուներ Արցախի տնտեսությունը մեզ համար և ինչ ենք կորցրել։

ՀՀ- Արցախ առևտրաշրջանառությունը, որը վիճակագրորեն լիարժեք ամրագրված չէ՝ ելնելով միևնույն մաքսային համակարգում լինելու հանգամանքից, այնուամենայնիվ վկայում է փոխադարձ տնտեսական ակտիվության ապահովման, տեղում արտադրության ծավալների աճի, զբաղվածության ապահովման, մեր տնտեսվարողների շուկա դուրս գալու մասին։

Առանձին կարևորությամբ Արցախը պարենային անվտանգության տեսանկյունից է ՀՀ համար երաշխիք հանդիսացել՝ առկա վիճակով և շատ մեծ պոտենցիալով։ Մինչև 2020թ-ը Արցախից ՀՀ տարբեր տարիներին ներկրվել է 100 000-120 000 տոննա ցորեն։ Այսօր այդ աղբյուրից ևս զրկված ենք։

Արցախը եղել է նաև ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից կարևոր աղբյուր․ 37 ՀԷԿ-երի շնորհիվ Արցախից ՀՀ ներկրվել է էժան էլեկտրաէներգիա, ինչն այսօր, մեր էներգետիկ համակարգի խնդիրները հաշվի առնելով, կարևոր ռեսուրս էր, որը ևս կորցրեցինք։

Արցախի տնտեսության դերակատարությունն է՛լ ավելի կարևոր է իր մեծ ներուժի շնորհիվ․ ինչն այսօր ժամանակավորապես մերը չէ։

Եվ եթե Ադրբեջանի կողմից Արցախյան հիմնահարցը մշտապես նյութականացնելը, տարածքային վեճ դիտարկելը ինչ-որ տեղ ընկանելի է, ապա ՀՀ ներկայիս իշխանությունների շատ ցավալի նման քաղաքականությունը ոչ միայն հնարավոր չէ հասկանալ, այլև՝ կեղծ է։