Արցախի ժողովրդի ու իշխանության դիրքորոշումը նույնն է՝ Ակնայով առևտուր չենք անի․ Նելլի Բաղդասարյան
04 Օգոստոսի 2023, 23:57
Արցախը չի խուսափում կառուցողական երկխոսությունից, բայց այն պատկերացնում է միջազգային մեխանիզմների ներքո։ Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը։ Անդրադառնալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու Ադրբեջանի առաջարկին, նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ու իշխանության դիրքորոշումը նույնն է՝ Ակնայով առևտոր չեն անի։
«Հիմնական խնդիրը, օրակարգը հետևյալն է՝ որևէ կերպ մենք կառուցողական երկխոսությունից չենք խուսափում, հակառակը՝ ողջունում ենք, բայց, ամեն դեպքում, այդ երկխոսությունը պետք է միջազգային ձևաչափով պաշտպանված լինի, որպեսզի խուսափենք հետագայում այն խախտելու հնարավորություններից։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը, թե Ստեփանակերտ- Բաքու հանդիպում չի կայացել մեր պատճառով, հիշեցնեմ, որ Արցախի ԱԳՆ-ն էլ էր այս առիթով հայտարաթյուն է տարածել, որ փաստացի նպատակահարմար չենք համարում մեկնաբանություններ անել՝ ոչ մեր պատճառով չկայացած հանդիպումների վերաբերյալ։ Արցախի իշպանությունները միշտ պատրաստ են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիիպումների կազմակերպման վերաբերյալ առաջարկները, իհարկե, հասկանալի է՝ դրանք պետք է պաշտպանված լինեն միջազգային մեխանիզմներով»,-ասել է Բաղդասարյանը։
Նա անդրադարձել է նաև Արցախում կազմակերպված երթին՝ դեպի Հակարիի կամուրջ եւ նշել, որ Արցախում հակառուսական տրամադրություններ չեն գեներացվում, ուղղակի հասարակության մի հատված ինքնակազմապերպվել է ու խաղաղ, անզեն երթ է կազմակերպում՝ ուղղված Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջարկին՝ Ակնայով բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, Բաղդասարյանը վստահեցրել է՝ Արցախի ժողովրդի ու իշխանության դիրքորոշումը նույնն է՝ Ակնայով առևտոր չեն անի։
«Ինչ վերաբերում է ճանապարհի հիմնանորոգմանը, կարծում եմ, որ սա լրացուցչ տեղեկատվական ուղերձ է՝ուղղված թե՛ ԼՂ ժողովրդին, թե՛ արտաքին լսարանին, իբրև թե, Ադրբեջանը մարդասիարկան այսպիսի ժեստ է կատարում, և փաստացի, դա մերժվում է Արցախի Հանրապետության կողմից։ Այս դեպքում Արցախի Հանրապետության ու ժողովրդի դիրքորուշումը միասնական է։ Կոնկրետ այս դեպքը չի քննարկվում»,- շեշտել է Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական։