Արցախի ժողովրդից վրեժխնդրության իրավունքը ոչ ոք չի կարող խլել․ Սերգեյ Չեռնյախովսկի

28 Սեպտեմբերի 2023, 17:15

Քաղաքականություն

Արցախի ժողովրդից խլել են ինքնորոշման իրավունքը։ Նա կվերադարձնի այն իրեն, և երբ կվերադարձնի, ժամանակը ցույց կտա, բայց վրեժխնդրության իրավունքը ոչ ոք չի կարող խլել նրանից: Այս մասին KM.RU-ում տեղ գտած «Ցանկացողը ունի հնարավորություններ» հոդվածում գրել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ռուս քաղաքագետ և հրապարակախոս Սերգեյ Չեռնյախովսկին:

Հեղինակը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու է Հայաստանը հանձնել Արցախը:

«Ներկայիս Հայաստանի պահվածքը Հայաստանի մեղքն է՝ և՛ նրա ղեկավարության, որը գրեթե միտումնավոր հանգեցրեց 2020 թվականի պարտությանը, և՛ նրա հասարակության, որը հիստերիայի ալիքի վրա հասավ խորհրդարանական ընտրություններում պարտված Փաշինյանին արհեստականորեն վարչապետ հռչակելուն»,- ասվում է հոդվածում։

Հայաստանի ղեկավարությունը, ըստ հրապարակման, զորք չի ուղարկել՝ ի պաշտպանություն Արցախի, չի դիմել Ռուսաստանին օգնության համար, ի սկզբանե, վարել է Ղարաբաղը մտածված հանձնելու քաղաքականություն, և ռուս փորձագետներն այդ մասին խոսել են դեռ նույն 2018 թվականին։ «Հայաստանի հասարակությունը շատ ցանկացավ նույն 18-ին խաղալ «Հեղափոխական պայքար կոռուպցիայի դեմ» խաղը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երեսուն տարի կուտակել է ուժերը և պատրաստվել ռևանշի։

«Ո՞վ է ասել, որ հազար տարի անկախություն պահպանած արցախահայությունը չի պատրաստվելու իր ռևանշին, որքան էլ որ պահանջվի՝ սերնդեսերունդ փոխանցելով իր երազանքը և վրեժխնդրությունը նրանց, ովքեր անարգել ու դավաճանել են իրենց։

Արցախի ժողովրդից խլել են ինքնորոշման իրավունքը։ Նա այն կվերադարձնի իրեն, և երբ այն վերադարձնի, ժամանակը ցույց կտա: Բայց վրեժխնդրության իրավունքը նրանից ոչ ոք չի կարող խլել։ Եվ այն կա՝ արդեն այսօր», — գրել է նա։