Արցախի կառավարությունը հանդես է եկել վարորդական իրավունքից զրկվածին համաներում շնորհելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ
17 Մայիսի 2023, 10:00
Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար վարորդական իրավունքից զրկելու ձևով վարչական տույժից ազատելու մասին համաներում հայտարարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ազգային ժողովի կողմից այն ընդունվելու պարագայում, վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց ապրուստի միջոցը հայթայթում էին վարորդությամբ, կազատվեն վարչական տույժից ու կունենան վարորդական իրավունք ձեռք բերելու և իրենց նախկին աշխատանքով զբաղվելու հնարավորություն», — գրել է Ներսիսյանը: