Արցախի կառավարությունը պատրաստ է մթերել ցորենի բերքը
29 Օգոստոսի 2023, 21:00
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ եթե մարդիկ ունեն ցորենի պահեստավորված բերք, ապա ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից:
Գերատեսչության փոխանցմամբ՝ մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են, ուստի հողօգտագործողներին կոչ են անում անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել իրենց կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով:
Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները: