Արցախի կորուստը պետք է դաս լինի․ Գրիգոր Բալասանյան
20 Սեպտեմբերի 2025, 00:12
Արցախի կորուստը պետք է դաս լինի, պետք է հասկանանք՝ որտեղ սայթաքեցին և ինչու։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Արցախի կորուստը պետք է դաս լինի մեր սերունդների համար։ Նրանք պետք է հասկանան, որ հայրենիքի ցանկացած հատված ունենալը և՛ պատասխանատվություն է, և՛ Աստծո կողմից տրված շատ մեծ հնարավորություն՝ ապրելու քո հայրենիքում»,- ասել է Բալասանյանը։
Նա նշել է, որ Արցախը հանձնելով՝ Հայաստանը հայտնվեց մի շարք վտանգների առաջ։ «Առաջին հերթին, խոսքը գոյաբանական վտանգի մասին է։ Հայաստանի անվտանգությունը դարձավ խոցելի»,- ընդգծել է նա։
Բալասանյանը նաև նշել է՝ Արցախի կորուստը հայ ժողովրդի ամոթն է։
Մանրամասները տեսանյութում։