Արցախի մանկապարտեզները շարունակում են գործել նույնիսկ շրջափակման պայմաններում

12 Սեպտեմբերի 2023, 19:00

Հայեր

Տոտալ շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններից ապահովագրված չեն երեխաները։ Օրեցօր աճում է մանկապարտեզ չհաճախող արցախցի երեխաների թիվը, քանի որ ծնողները մայրաքաղաքի տարբեր հատվածներից, երբեմն, չեն կարողանում ոտքով իրենց երեխաներին հասցնել մանկապարտեզ։ Մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանը «Արցախթերթի» հետ զրույցում պատմել է, որ փոքրիկները զրկվել են պատշաճ խնամք, անհրաժեշտ սնունդ ստանալու հնարավորությունից։

«Վերջին շրջանում, հացի վաճառքի կտրուկ նվազմամբ պայմանավորված, երեխաներն իրենք են իրենց հետ տնից հաց բերում։ Կաթնամթերքը վաղուց դուրս է մնացել սննդակարգից, առաջին անհրաժեշտության իրերի բացակայությունը վերածվել է ամենօրյա մարտահրավերի»,- ասել է Էմմա Աբրահամյանը:

Մանկապարտեզում չկան նկարչական ալբոմներ, ներկեր և մատիտներ: Տնօրենի խոսքով՝ մանկավարժները երեխաներին ավելի հաճախ փորձում են զբաղեցնել երգ ու պարով, որպեսզի փոքր-ինչ կարողանան փոքրիկներին կտրել ամենօրյա սթրեսներից: 

Հիմա եթերում