Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել

12 Սեպտեմբերի 2023, 20:35

Քաղաքականություն

Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել  Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել  հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի  ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առ այսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին,  ինչպես նաև  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության  խնդիրներին։