Արցախի նախագահի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից
09 Հունվարի 2026, 15:18
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ. 1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»»,- ասված է հրապարակման մեջ:
Շաքարյանը հունվարի 6-ին մասնակցել էր Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթին: