Արցախի նախագահը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին և պատմության 9-րդ դասարանի դասագրքի հեղինակին
16 Սեպտեմբերի 2025, 13:20
Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի ու հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց:
Պահանջն է հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։

