Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրգործի շրջանակում

17 Դեկտեմբերի 2024, 15:00

Քաղաքականություն

Օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Նշվում է, որ նրանք մեղադրվում են 2548 դրվագով՝ իբր ծանր հանցագործություններ կատարելու մեջ։