Արցախի նախկին ղեկավարների վճիռները որևէ լեզվով թղթի վրա չենք տեսել. Սարիգ Արմենյան
20 Մարտի 2026, 23:45
Արցախի նախկին ղեկավարները ոչ թե Ալիևի գերիներն են, այլ ավելի ճիշտ է նրանց բնորոշել որպես պատանդներ․ Ադրբեջանը նրանց դատավարությունը վերածել է պատանդային դիվանագիտության։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է իրավաբան, հասարակական գործիչ Սարիգ Արմենյանը։
«Բոլոր ղեկավարների վճիռները կայացված են, սակայն դրանցից ոչ մեկը որևէ լեզվով թղթի վրա չի հրապարակվել։ Չենք տեսել նաև մեղադրանքները, որ կարողանանք նրանց պաշտպանել, կամ գոնե իրենք իրենց պաշտպանեն։ Սա իրավական խախտում է և փաստում է, որ Ադրբեջանի դատարանն իրական դատարան չէ»,- նշել է իրավաբանը։
Վերջինիս խոսքով՝ Արցախի նախկին ղեկավարների գերեվարությունն Ալիևի համար մրցանակ է, որով պատժում է ողջ հայությանը։
«Քանի դեռ այդ մարդիկ չեն վերադարձել Հայաստան, մենք չենք կարող խոսել խաղաղության մասին։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ Բաքվում ոտնահարվում են մեր հայրենակիցների իրավունքները։ Ողջ հայությունը պետք է պայքարի նրանց համար»,- եզրափակել է Արմենյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։