Արցախի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում
11 Դեկտեմբերի 2024, 13:42
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։
«Սա մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է»,-գրել է Մարտիրոսյանը։
Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։