Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կարպետագործության դասընթաց է կազմակերպվել

20 Մայիսի 2023, 21:20

Կրթություն

Այսօր, մայիսի 20֊ին Արցախի պատմաերկրագիտական թանգարանում անց է կացվել «Արցախյան ձեռագործության գաղտնիքներ» խորագրով կարպետագործության դասընթաց։  

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացի մասնակիցների հետ կապետագործության վերաբերյալ իրենց գիտելիքներով ու փորձով են կիսվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները։

Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանի խոսքով՝ որոշել են անմասն չմնալ այսօր նշվող «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, կազմակերպելով դասընթաց, որը կնպաստի գորգագործության նկատմամբ հետարքրքությանն խթանմանն ու որոշ հմտություններ ձեռք բերելու այդ արվեստում։

Դասընթացին տեսասահիկով ներկայացվել են աշխարհում հայտնի հին գորգերը։