Արցախի ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան

30 Սեպտեմբերի 2023, 17:57

Քաղաքականություն

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում):

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Լևոն Մնացականյանին ձերբակալել ու տեղափոխել են պետական անվտանգության ծառայության մեկուսարան։