Արցախի պետական մարմինները կարող գործել ՀՀ տարածքից. Սերգեյ Մելքոնյան

28 Սեպտեմբերի 2023, 22:20

Քաղաքականություն

Արցախի պետական մարմինները կարող են շարունակել իրենց գործունեությունը արդեն Հայաստանի տարածքից և չլուծարել Արցախը՝ որպես սուբյեկտ:

Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայկական հետազոտական հիմնադրամի գիտական ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը:

«Եթե Հայաստանի կառավարությունը կամ Արցախի կառավարությունը ունեն քաղաքական կամք չլուծարելու Արցախի Հանրապետությունը, ապա Արցախի պետական մարմինները կարող են շարունակել իրենց գործունեությունն, արդեն, Հայաստանի տարածքից և չլուծարել Արցախը՝ որպես սուբյեկտ»,- ասել է Մելքոնյանը:

Ըստ Մելքոնյանի՝ եթե Հայաստանի տարածքում շարունակի գործել Արցախի կառավարությունը, կամ Արցախի Ազգային Ժողովը, և պահպանվեն մնացած բոլոր ինստիտուտները, ապա պատմական պահին կստեղծվի հնարավորություն այդ կառույցների գործարկման կամ դրանց՝ Արցախի Հանրապետություն տեղափոխման համար:

«Բայց, պետք է շեշտել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պատրաստ չեն այդպիսի քայլի, քանի որ, ըստ նրանց, դա Թուրքիայի կողմից ընկալվելու է իբրև սպառնալիք»,- նշել է Մելքոնյանը: