Արցախը պիտի դառնա ոչ միայն պաշարված ամրոց, այլև պրոբլեմ միջազգային հանրության համար. քաղտեխնոլոգ 29 Մայիսի 2023, 20:36 Առաջին հերթին | Կարծիք | Քաղաքականություն «Արցախի պետական ինստիտուտները քանդելու Ալիևի դիրքորոշումը բխում է Հայաստանի իշխանությունների կամքից», — ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Արցախն Ադրբեջանի մաս է, այդ կետից սկսած թշնամին առաջ տարավ նույն տրամաբանությունը:«Եթե Արցախն Ադրբեջան է, ուրեմն՝ Ադրբեջանի տարածքում գործող ինքնիշխանության բոլոր էլեմենտները պետք է տարածվեն նաև Արցախի վրա», — բացատրում է քաղտեխնոլոգը:Ըստ Հակոբյանի՝ այսքանով Ադրբեջանը չի սահմանափակվելու: Հաջորդիվ պահանջելու է, որ արցախցիները ունենան ադրբեջանական անձնագրեր, այլապես պետք է ստիպված լինեն լքել Ղարաբաղը:«Արցախին, բնականաբար, մի տարբերակ է մնում՝ ցույց տալ իր անհամաձայնությունը և դառնալ պաշարված ամրոց», — նկատում է քաղտեխնոլոգը:«Արցախի ներսում կուռ հասարակություն՝ իր ինստիտուտներով, հնարավորինս միասնական, որը չի պաստրաստվում գնալ կոմպրոմիսի՝ իրեն ոչնչացնելու ձգտող Ադրբեջանի իշխանություններին», — ստեղծված վիճակում Արցախի ներքին կյանքն այսպես է պատկերացնում Վիգեն Հակոբյանը:Արցախցիները պետք է իրենց կամքը շատ հստակ ցույց տան միջազգային հանրությանը. հասկացնեն, որ ինչ փաստաթուղթ էլ ստորագրեն կողմերը, իրենք դեմ են լինելու.«Արցախի պիտի դառնա ոչ միայն պաշարված ամրոց, այլև պրոբլեմ միջազգային հանրության համար». ասում է Վիգեն Հակոբյանը: Վիգեն Հակոբյան
Հասմիկ Նիկողոսյանը և Արինա Զարգարյանը լավագույնն են ճանաչվել «Սամարղանդ-2024» միջազգային օլիմպիադայում 22 Դեկտեմբերի 2024, 20:40
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում 22 Դեկտեմբերի 2024, 18:10