Արցախի սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է․ Մետաքսե Հակոբյան
22 Մայիսի 2023, 23:35
Երբ 2018-ին Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանը զավթեց իշխանությունը ու իր թիմակիցներ հայտարարեցին՝ իրենց իշխանությունը ացվելի կարևոր է , քան արցախյան գոյամարտը, արդեն իսկ ակնհայտ էր՝ սկսկվել է Արցախի հանձնումը։ Այս մասին ԱՐցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Չէին կարող սուս ու փուս իրականացնել դավադիր պլանը։ ԱՆ«նհրաժեշտ էր պատերազմ։ Թավշյա հեղափոխականներըմ զոհասեղանին դնելով հազարավոր մատաղ կյանքեր, իրագործեցին իրենց հայակործան պլանի մի մասը։
Պլանն ավարտին հասցնելու համար պիտի վստահության քվե շոու կազմակերպեին և ձեռք բերեին երկաթե մուրճ, որը հենց պիտի իջներ հայկականության գլխին։ Հատկանշական է՝ այդ խմբի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մեկը Արցախի անջատումն էր՝ հանուն փրկության, որն այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չխնայելով համոզում էր, որ այն կեղծ է ու անիրագործելի։
Եվ այսօր այդ խմբակը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որպեսզի Ալիևին հավաստիացնի, որ ինքը հավատարիմ է և չի շեղվում Արցախը հանձնելու պլանավորած գործընթացից։
Սակայն Փաշինյանն այստեղ վրիպում է․ Արցախը հայկական է, ունի դարերում կերտած պատմություն, այնտեղ են հայկական խորը արմատները, ողջ պատմության ընթացքում պատվավոր հայերը արյունով են պահել-պահպանել, սրբացրել ու փոխանցել են ինձ, ձեզ, մեզ, 10 միլիոն հայերիս և Արցախը շարունակում է իր հայկականությունը այստեղ ապրող 120 000 հայերում։
Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանաբար փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձննել Ադրբեջանին։ Արցախի Հանրապետության սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է։
Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը կանգ չի առնելու և փորձելու է փլուզել մեր միասնականությունը, մեր անվտանգային համակարգը, ուստի Արցախի Հանարապետության իշխանություններից պահանջում եմ վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել և պահպանել բոլոր պետական ինստիտուտները, ոչ թե ինչ-ինչ խորհուրդներ, հանձնաժողովեր ստեղծելով՝ խարխլել պետական ինստիտուտների հիմքերը»»- ասել է Հակոբյանը։