Արցախի շրջափակման դեմ բողոքի ցույց Գլենդելում

24 Հուլիսի 2023, 10:00

Քաղաքականություն

Հուլիսի 22-ին Գլենդելում՝ Glendale Galleria-ի դիմաց տեղի է ունեցել հայ մայրերի հանրահավաք: Ցույցի մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի և 30 000 երեխաների, ովքեր իրենց սեփական հողում հայտնվել են ադրբեջանական թակարդում՝ մնալով առանց սննդի և դեղորայքի:

Բողոքի ակցիայի մասնակիցները ակցիայից հետո Glendale Galleria-ի դիմաց թողել են սննդի տոպրակներ և մանկական սնունդ իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանում և Արցախում պայքարող հայությանը:

Հաջորդ ակցիան տեղի կունենա հուլիսի 27-ին ժամը 14:00-ին Լոս Անջելոսի Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց: