Արցախի Սուրբ Ծննդյան եկեղեցու ծխականների հետագա ճակատագրի մասին կհոգա Armenian Heritage կազմակերպությունը
04 Դեկտեմբերի 2023, 20:30
Արտաքսման մեջ գտնվող արցախցի ուղղափառների՝ Արցախի Սուրբ Ծննդյան եկեղեցու ծխականների հետագա ճակատագրի մասին կհոգա Armenian Heritage մշակութային կազմակերպությունը: Այս մասին գրում է «ԼՂՀ Ռուսական համայնք» տելեգրամյան ալիքը։
Բացի բազմազավակ ընտանիքներին աջակցելուց, Armenian Heritage-ը նախատեսում է նաև ամանորյա շնորհավորանքներ տաճարի ամենափոքր ծխականների համար:
Քրիստոսի Ծննդյան տաճարը՝ արցախյան հողի վրա մեկ դարի ընթացքում առաջին ռուսական տաճարը, կառուցվել է 2021 թվականին՝ որպես նվեր ուղղափառներին՝ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և հայ բարերարների աջակցությամբ։
2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից 9 ամիս տևած շրջափակումից և ռազմական գործողություններից հետո Քրիստոսի Ծննդյան տաճարի ծխականները ողջ քրիստոնյա բնակչության հետ միասին վտարվել են Արցախից։