Արցախի թեմի առաջնորդն այցելել է ՀՀ տարբեր թեմեր. արցախահայության հետ հանդիպումները շարունակվում են

27 Հունիսի 2024, 13:20

Քաղաքականություն

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը արցախահայության հետ հանդիպումների օրակարգով այցելել է ՀՀ-ի տարբեր թեմեր:

Սրբազան Հայրը թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ այց է կատարել Արմավիրի թեմ՝ Արմավիր և Մեծամոր քաղաքներ, Գուգարաց թեմ՝ Վանաձոր քաղաք, Շիրակի թեմ՝ Գյումրի քաղաք:

Հանդիպումներին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը, ով նույնպես իր խոսքը հնչեցրեց այցի նպատակի ու հետագա քայլերի մասին: Այս շարունակական այցերին ներկա են լինում նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները: